Ամստերդամում օրինախախտներին կմեկուսացնեն «հասարակության թափոնների» թաղամասերում. Telegraph
Համաշխարհային Մամուլ
Ամստերդամի իշխանությունները պլանավորում են կարգը և քաղաքացիների անդորրը խախտող օրինազանցներին մեկուսացնել հասարակության թափոնների համար նախատեսված թաղամասերում. հաղորդում է Telegraph-ը:
«Քաղաքացիները, ովքեր իրենց պահել չգիտեն, տեղ չունեն քաղաքում: Նման մարդիկ պետք է առանձին ապրեն: Աղբը աղբի կողքին»,- հայտարարել է Ամստերդամի քաղաքապետ Էբեհարդ վան դեր Լանը:
Վան դեր Լանի խոսքերով՝ Ամստերդամի ոստիկանությունը չափազանց շատ բողոքներ է ստանում աղմկող հարևանների, անբարեխիղճ քաղաքացիների և հասարակական կարգը անտեսողների վերաբերյալ: «Դրա դեմ անհրաժեշտ է մի բան անել»,-ասում է քաղաղաքապետը: Սկզբի համար ոստիկանությունը կառանձնացնի այն քաղաքացիներին, ում հասցեին մեկ անգամից ավել են բողոքներ հնչել: Երբ «ռեցիդիվիստների» ցուցակը պատրաստ լինի, նրանց կուղարկեն վերադաստիարակման հատուկ նրանց համար նախատեսված թաղամասեր:
Նախագիծը նախատեսում է նաև ստեղծել թեժ գիծ, որը կգրանցի քաղաքացիների բողոքները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում