Հայտնի են «Մարտական եղբայրություն» միաբանության` բերման ենթարկված անդամների անունները
ԱՄՆ«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Մասիս Շիրոյանին, Արման Պետրոսյանին, Գոռ Ասատրյանին, Հենրիկ Մկրտչյանին, Արամայիս Աղաբեկյանին ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք: Այս մասին տեղեկանում ենք «Մարտական եղբայրություն» միաբանության Տելեգրամ ալիքից։
«Իշխանությունը շարունակում է «ամեն գնով» խաղաղության հասնելու իր զազրելի ծրագիրը»,-նշվում է միաբանության հայտարարության մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձերբակալել են «Մարտական եղբայրության» տղաներին, որոնք գնացել էին Տավուշ՝ բնակիչներին սատարելու։