Դավիթյանը մասնակցել է Սանդրինհեմի դեմ հանդիպմանը
ՀասարակությունՀայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Զաք Դավիթյանը շարունակում է իր ելույթներն Ավստրալիայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նա «Դայմոնդ Վալեի» կազմում մասնակցել է «Սանդրինհեմի» դեմ հանդիպմանը:
Դավիթյանը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե։ Հայազգի բասկետբոլիստը վաստակել է 11 միավոր, 6 անգամ տիրել անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
Հանդիպումն ավարտվել է 80-104՝ հօգուտ «Սանդրինհեմի»: