Օրվա խորհուրդ. Ապրիլի 21
Հասարակություն«Ամեն անգամ, երբ այս հացն ուտում եք և այս բաժակը խմում, Տիրոջ մահն եք պատմում» (Ա Կոր. 11.26)։ Այսպես հիշենք և հիշեցնենք աշխարհին Քրիստոսի խաչելությամբ իրագործված փրկությունը, պատմենք իրար նրա անչափ սիրո մասին, որը նրան խաչը բարձրացրեց:
Այսօր կիրակի է, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Qahana.am