Զախարովան գնահատել է ԱՄՆ ռազմական օգնությունն Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին
ՀասարակությունՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram–յան ալիքում մեկնաբանել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը։
«Կիևի ռեժիմին ռազմական օգնությունը ահաբեկչական գործողությունների ուղղակի հովանավորում է», - գրել է նա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ռազմական օգնություն հատկացնելը կսրի համաշխարհային ճգնաժամը։
Նա Թայվանին օգնությունն անվանել է ՉԺՀ-ի ներքին գործերին միջամտություն, իսկ Իսրայելինը՝ տարածաշրջանում լարվածության սրման ճանապարհ: