Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը
ՀասարակությունԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը՝ 1991 թվականի Ալմա–Աթայի հռչակագիրը որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ:
«Սահմանների սահմանազատումը, որը հիմնված է յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա, եղել է նաև Բրյուսելում քննարկումների հիմնական տարրը և կծառայի որպես էական քայլ դեպի նորմալացում և ողջ տարածաշրջանի խաղաղ բացում»,– X-ի իր միկրոբլոգում գրել է նա: