Ռիհաննան խոստովանել է, որ ամաչում է երիտասարդ տարիներին իր կրծքերը ցուցադրելու համար
ԺամանցԵրգչուհի Ռիհաննան կարծում է, որ նախկինում կրած իր անկեղծ հանդերձանքները «զզվելի» են։ Երգչուհու խոսքերը մեջբերում է People-ը։
«Կեղծավոր կհնչի, քանի որ ես իմ կյանքում այնքան բան եմ արել՝ ցուցադրել եմ կրծքերս ու կիսավարտիքս։ Բայց հիմա, որպես մայր և երիտասարդ տիկին, զգում եմ, որ երբեք չեմ անի դա: Աստված իմ, իսկապե՞ս ես դա արել եմ», - կիսվել է կատարողը:
Երգչուհին խոստովանել է, որ իր սիրելի լուքը Met Gala 2014-ի հանդերձանքն է. կատարողը գորգի վրա ներկայացել էր Stella McCartne-ից ձյունաճերմակ վերնաշապիկով և մինչև հատակը հասնող կիսաշրջազգեստով: