Երկուշաբթի գյուղապետերով Մհեր Գրիգորյանի հետ քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ
Արտակարգ ՊատահարԵրկուշաբթի գնալու ենք այս հարցը քննարկենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շաշինյանը:
«Մազպետն ասաց, որ երկուշաբթի օրը ժամը 6-ից գնալու ենք Մհեր Գրիգորյանին հանդիպելու, էդ հարցը քննարկելու: Երբ դա կվերջնա, կգանք, արդեն կհասկանանք՝ ինչի հետ գործ ունենք ու կսկսենք մեր գործերը: Քննարկելու ենք սահմանի հարցը: Մենակ ես չեմ գնալու, գալու է նաեւ Բերքաբերի գյուղապետը, նաեւ մնացած գյուղապետերը: Մեր նպատակն է սահմանը ճշտենք ու ճիշտ պահենք, անառիկ պահենք: Որ մոտիկ չլինենք, նրնք էն կողմում լինեն, մենք՝ էս կողմում»,-ասաց նա: