Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետ
ՀասարակությունԵրևան–Թբիլիսի միջպետական ճանապարհը փակած քաղաքացիները շուրջ 6 ժամ անց որոշեցին բացել ճանապարհը, երբ նրանց հայտնեցին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոստացել է հանդիպել գյուղացիներից կազմված հանձնախմբի անդամների հետ:
Լրատվամիջոցները հայտնում են, որ հավաքվածների մի մասը համաձայն չէ որոշման հետ եւ հայտարարում է, որ գիշերը մնալու են Երեւան-Թբիլիսի ճանապարհին: