Պատրաստ ենք աջակցել. Գերմանիայի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության մասին
Արտակարգ ՊատահարԳերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը։ Այդ մասին ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում։
«1991 թվականին Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը: Գերմանիան պատրաստ է ողջ հնարավոր աջակցությունը ցուցաաբերել կայուն խաղաղության հասնելու ճանապարհին»,-ասվում է գրառման մեջ։