Քանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավոր
ՀասարակությունԿիրանց գյուղում այս պահին չափագրում կատարողներըն ասում են, որ Ադրբեջանին հանձնվելիք միջպետական մայրուղու փոխարեն գյուղի միջով նոր ճանապարհ կառուցելու համար քանդվելու են ոչ միայն գյուղի տները, այլև գյուղի եկեղեցին ու դպրոցը. Yerkir.am-ին փոխանցեց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այս պահին Կիրանց գյուղում է:
«Գյուղի մեջտեղում տեղակայվելու են ադրբեջանական զինված ուժերը, որոնց վերահսկողությանն է անցնում ոչ միայն գյուղի մի հատվածը, այլև սրբատեղիները, օրինակ՝ հայրենիքի ազատագրման ու պաշտպանության համար ընկած հերոսների պանթեոնն ու նրանց պատվին կառուցված հուշարձանը»,- հավելեց պատգամավորը: