Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ Դանիելյան
Արտակարգ ՊատահարԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս պահին գտնվում է Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում և իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները և դրանց տեղում կառուցեն ճանապարհ:
Այսինքն, միջպետական ճանապարհի այն հատվածը, որը շուտով Ադրբեջանին է հանձնվելու, ուզում են անցկացնել գյուղի միջով՝ քանդելով մարդկանց պապենական տները»։