The Times. Ուկրաինացի պոռնոդերասանուհին որոշել է դատարանի միջոցով ԵՄ-ում քաղաքական ապաստան ստանալ
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինացի պոռնոդերասանուհի Անաստասիա Գրիշայը, ով հայտնի է Wiska անունով, պատրաստվում է դատարան դիմել ԵՄ-ում քաղաքական ապաստան ստանալու համար. այս մասին գրում է The Times-ը:
Գրիշայը պնդում է, որ իրեն հետապնդում են պոռնոգրաֆիկ ֆիլմերում նկարահանման համար: Դերասանուհին 2010-ից բնակվում է Չեխիայում: Նա տեղափոխվել է այնտեղ, երբ Ուկրաինայում իր և իր ամուսնու՝ Ալեքսանդր Կոնդրատենկոյի դեմ քրեական գործ էր հարուցվել. նրանք մեղադրվում էին պոռնոգրության արտադրության և տարածման մեջ: Գրիշայի դեմ հետաքննությունը նախաձեռնել էր Լեոնիդ Գրաչը:
Ինչպես հաղորդվում էր, խորհրդարանականներն անհանգստացած էին, որ Ալեքսանդրն ու Անաստասիան «իրենց գործողություններով համոզում էին երիտասարդներին, որ ոչ ավանդական սեքսն ու մարմնավաճառությունը նորմալ երևույթ են, և ավելին, շահավետ բիզնես»: Գրիշայի բնակարանի խուզարկումից հետո իբր ոստիկանները հայտնաբերել են պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր: Գործի հետագա ընթացքի մասին տեղեկություններ չկան:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում