ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով
ՔաղաքականՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ժամանակը մեր դեմ է, պետք է կազմակերպվել, համախմբվել, դուրս գալ պայքարի՝ հեռացնելու կապիտուլյանտներին։ ՔՊ-ական կապիտուլյանտներ, բա Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա։ Բա սա ի՞նչ է։
Բոլորս պետք է համախմբվենք, նորմալ աշխատանք տանենք ու հավաքվենք Երեւանի կենտրոնում նիկոլիստների դեմ պայքարի։ Խաղաղություն գոռալով Հայաստանն ադրբեջանացնում է։ Մինչեւ մայիսի 15 պետք է ներուժի լարումով համախմբվել։ Չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նուն «զիբիլն» ենք։
Ապրիլի 23-ին Ջահերով երթը պետք է դառնա համազգաին վերածննդի նոր էտապ։
1915-ի նահատակների հիշատակի լավագույն հարգանքը կլինի նիկոլիզմի վռնդումը»։