Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է 

«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր միջև տարիքային տարբերությունը շատ մեծ է եղել, երեք երեխաներից՝ ինձանից, քրոջիցս և եղբորիցս հետո 14 տարի տարբերությամբ ծնվեց Տիգրանս։ Երևի այդ տարիքային տարբերությունն էր իր դերը խաղացել, որ նա փոքր հասակում էլ կարծես հասուն-երեխա լիներ: Շատ անվախ էր, համարձակ իր քայլերում, աշխույժ, շփվում էր իրենից տարիքով մեծերի հետ։ Երբ Ռուսաստանում էին ապրում, յոթ տարեկանից տեղափոխվել են այնտեղ, արագ սովորեց լեզուն, շատ ընդունակ էր, ճարպիկ: Ինքնուրույն գնացել ու գրանցվել էր ֆուտբոլի ակումբ, հետո հոկեյի և նոր տեղյակ էր պահել տանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տիգրանի քույրիկը՝ Արփինեն:

Նշում է՝ եղբայրը շատ ինքնուրույն էր, ինքնավստահ և միշտ ճիշտ ճանապարհով էր գնում։ «Ֆուտբոլում հարձակվող էր, ունի բազմաթիվ պատվոգրեր, թերևս իր ամենասիրած սպորտաձևն էր, նաև սիրողական զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ հոկեյ, գերազանց սահում էր սառցադաշտի վրա, վոլեյբոլ, ձեռնամարտ, չէր սիրում և իրեն դուր չէին գալիս այն մարզաձևերը, որտեղ պետք էր հարվածել հակառակորդին»։ Տիգրանը Հայաստանում առաջին դասարան է միայն հաճախել, այնուհետև ուսումը շարունակել է Եկատերինբուրգ քաղաքում, դրանից հետո՝ Իգրիմ ավանում, ավարտական վերջին երկու տարին՝ Նիժնի Նովգորոդ քաղաքում։

«Ուներ լավ ընդունակություններ, հատկապես մաթեմատիկա առարկայից, բայց ծուլանում էր։ Ուսուցիչներն ասում էին՝ կարող է շատ լավ սովորել, բայց չի ուզում։ Դպրոցում հեղինակություն էր այդ բառի լավ իմաստով, ուներ ընկերների մեծ շրջապատ, կազմակերպչական հարցերում գլխավորներից մեկն էր, վայելում էր բոլորի սերը։ Ուներ այնպիսի աուրա, որ բոլորին դեպի իրեն էր ձգում, հումորով էր, ժպտադեմ։ Միևնույն ժամանակ փակ էր, քչախոս, գաղտնապահ, իր ընկերներից, շրջապատից չէր սիրում խոսել. դրսի իր աշխարհը տուն չէր բերում, տան աշխարհը դուրս չէր հանում»: Արփինեն ասում է՝ եղբայրն անթիվ նպատակներ ուներ: «Նպատակներն անհամար էին, առաջնայինն իր սպորտն էր, որի մեջ ապրեց իր ամեն օրը, ցանկանում էր լուրջ զբաղվել սպորտով՝ որպես մարզիչ։

Բանակում իրենց գումարտակի վոլեյբոլի մարզիչն էր։ Նաև շատ էր սիրում ռազմական կյանքը, համազգեստը: Զորացրվելուց հետո ցանկանում էր վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն և այնտեղ ընդունվել ռազմական ակադեմիա։ Տիգրանս բանակում գրված տողեր ունի: Գրել է, թե ինչ է ուզում դառնալ՝ մարդ, արդյունքում դա էլ ընտրեց. «Неважно кем ты в жизни станешь, богатым, бедным, без гроша в кармане, скажу тебе, проверенно годами, главное человеком быть»: Քույրիկն ասում է՝ Տիգրանը Ռուսաստանից ինքնակամ է վերադարձել հայրենիք և ներկայացել՝ բանակում ծառայելու համար։ «2019 թ.-ի հունվարի 24-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Արցախի Հանրապետությունում՝ «Մարտունի 2»-ում։ Սկզբում կային դժվարություններ լեզվի հետ կապված, ուներ ռուսական կրթություն և հայերեն կարդալգրել չգիտեր, նույնիսկ երդման արարողությանն ընդառաջել էին, որ տեքստը ռուսերեն ասի։ Բանակում ի սկզբանե աչքի էր ընկել իր բարձր հասակով, ուներ 191սմ հասակ, ամենաբարձրահասակ զինվորն էր իրենց զորամասում, ֆիզիկական կազմվածքով էր, մտավոր կարողությամբ։

Հրամանատարությունը ծառայությունից մի քանի ամիս հետո Տիգրանիս նշանակեց ջոկի հրամանատար, ականանետային հաշվարկի հրամանատար և դիրքի ավագ։ Նա սերժանտ էր: Ավելի շատ սիրում էր դիրքում գտնվել, քան զորամասում։ Սիրում էր իր դիրքը և իր զենքը, որին անուն էր տվել՝ Վիկտորիա։ Իրենց դիրքում յոթ ընկերով Սուրբ Սարգիս մատուռն էին կառուցել: Բնավորությամբ շատ անհամբեր էր, միշտ շտապում էր, մի քանի քայլ առաջ մտածում: Պատերազմից առաջ, երբ դեռ չորս ամիս կար զորացրվելուն, արդեն խոսում էր այդ մասին, ասում, որ պետք է նոր համազգեստով գա, որ սիրուն լինի... Ու եղավ իր ասածը, բայց ոչ թե եկավ, այլ բերեցին նոր համազգեստով»: Ու... 44 օր տևած պատերազմի մասին: «Պատերազմի առաջին օրից եղել է իր դիրքում՝ «Մարտունի 2»-ում։ Առաջին երկու օրը կապ չի եղել Տիգրանիս հետ: Սեպտեմբերի 29-ին զանգահարել է, կարճ խոսել, ասել, որ լավ է, չանհանգստանանք։ Դրանից հետո գրեթե ամեն օր խոսել ենք, վստահեցնում էր, որ իրենց մոտ ամեն բան հանգիստ է, բայց թեժ կռիվ է տվել թշնամու դեմ, ոչնչացրել 3 տանկ, բազմաթիվ զինտեխնիկա:

Հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը մի ամբողջ դիվերսիոն խումբ էր ոչնչացրել, որը փորձել էր ներթափանցել իրենց զորամաս։ Ինձ հեռախոսով ոչինչ չէր ասում, միայն մի անգամ ասաց. «Քո՛ւր, որ գամ, էնքան բան ունեմ պատմելու, միայն իմանաս, թե ախպերդ ինչեր է արել»: Ընկերների խոսքով, Տիգրանս կարծես ծնվել էր հենց պատերազմի այդ օրերի համար, անձնվիրաբար պահեց իր դիրքը մինչև վերջին օրը, ասում են՝ ոչ ոքի թույլ չէր տալիս իր զենքին մոտենալ, միայն ինքն էր անխնա կրակում ու ամեն մի արկ կրակելուց առաջ թշնամուն գրություն էր թողնում արկի վրա։ Հոկտեմբերի 25-ին իրենց դիրքում յոթ տղաներով մկրտվել էին, շատ մեծ էր ուրախությունը, մեծ հավատք ուներ, միշտ խաչ էր կրում։ Ի տարբերություն պատերազմի առաջին օրերի, վերջին օրերին այլևս չէր կարողանում թաքցնել իր հույզերը, ձայնի մեջ վրեժ կար, ցավ, ասում էր, որ շատ թանկ ու լավ ախպերներ է կորցրել։

Տիգրանիս վերջին զանգը եղել է հոկտեմբերի 31-ին, առավոտյան ժամը 7։58-ին, կարճ ասաց, որ հարմար չի, ինքը լավ է, հետո կզանգի, և վերջ։ Հենց այդ օրը կեսօրին անմահացել է իր դիրքում՝ ականի բեկորի հարվածից, վերջին բառերն են եղել. «Ախպերնե՛ր, ինձ մենակ չթողնեք, խոսացեք հետս, ուղղակի խոսացեք»: Նույն օրը բոլորն իմացել են բոթը, բացի մեր ընտանիքի անդամներից։ Երկու օր խելագարի նման սպասում էինք Տիգրանիս զանգին: Հետո մեզ ստեցին, թե իբրև Տիգրանս վիավոր է, և ծնողներս պետք է շտապ վերադառնան Հայաստան, Տիգրանին արյուն է հարկավոր։ Նոյեմբերի 3-ին նոր իմացել ենք, իսկ հաջորդ օրը Տիգրանիս բերեցին։ Անթերի էր Տիգրանս: Երևի եզակի ընտանիքներից ենք, որ կարողացանք գոնե տեսնել և համբուրելով հրաժեշտ տալ մեր փոքր հրաշքին»։ Հարցնում եմ՝ Տիգրանից հետո ընտանիքին ի՞նչն ուժ տվեց: Արփինեն արձագանքում է՝ ոչինչ: «Շատ թանկ կորուստը, համակերպվելն՝ անհնար. երբեք էլ երևի չհամակերպվենք այս ցավի հետ: Ապրում եք, պարզապես ապրում, մինչև...»:

Հ. Գ. - Տիգրան Գալստյանը ծառայության ժամանակ արժանացել է «Լավագույն զինվոր-մարզիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշանների։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արագած գյուղի ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված
Ամենադիտված