Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ)
ՔաղաքականՈսկեպարի և Բաղանիսի բնակիչները, որոնք Տավուշի այդ հատվածում սահմանազատումը խորհրդային սահմաններով սկսելու վերաբերյալ երկու երկրներ պետական հանձնաժողովների ձեռք բերած պայմանավորվածության հայտնի դառնալուց հետո ի նշան բողոքի փակել են Նոյեմբերյան տանող միջպետական ճանապարհը, պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրին Ոսկեպարից։
Թե ինչ գործողությունների են պատրաստվում դիմել գյուղերի բնակիչները, դեռևս հայտնի չէ։