Հորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջ Փաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքը Վատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան «Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբը Լեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ով Կանխվել է հրդեհի տարածումը հարակից տներ Մայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլար Կոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Լափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման 

«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը

Հասարակություն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից ներկայացվող թեկնածուների ցանկը հրապարակվել է։ Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ի անունից հանդես եկող դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետը վերջանում է, եւ Հայաստանի կառավարությունը պետք է 3 թեկնածու առաջարկի Եվրադատարանին։ Հարցազրույցի փուլ են անցել փաստաբան Հայկ Ալումյանը, ով մի շարք աղմկոտ գործերով փաստաբան է եղել, նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Լիզա Գրիգորյանը, ով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը եւ իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։

Հարցազրույցն անցկացրել ու մասնակիցներին գնահատել է հանձնաժողովը` հետեւյալ կազմով. ՍԴ նախագահ Արման Դիլանյան, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյան, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյան, մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայան, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյան, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյան եւ Հելսինկյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց։

Այս հանձնաժողովը հաղթող է ճանաչել ու Նիկոլ Փաշինյանի հաստատմանը ներկայացրել 3 թեկնածուի՝ Վահե Գրիգորյան, Նորա Կարապետյան եւ Վիգեն Քոչարյան։ Վահե Գրիգորյանը նախկինում Նիկոլ Փաշինյանի պաշտպանն է եղել, Վիգեն Քոչարյանը 2019 թվականին իմքայլականների կողմից ընտրվել է ԲԴԽ գիտնական անդամ, իսկ Նորա Կարապետյանը 2018-ին նախ առաջխաղացման կարգով առաջին ատյանից տեղափոխվել է վերաքննիչ, իսկ 2021 թվականի ապրիլի 26-ին նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ` 3 տարի ժամկետով, հետո՝ 2022-ին, հրաժարվել է այդ պաշտոնից, դարձել քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր: Հիմա, փաստորեն, նա որոշել է բախտը փորձել, նոր բարձունքներ նվաճել՝ դառնալով ՄԻԵԴ դատավոր։ Սակայն, ինչպես գրել ենք, իշխանությունների սրտի ՄԻԵԴ դատավորը Վահե Գրիգորյանն է, ում թափուր պաշտոնում էլ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Արամ Զավենի Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանին խնդրեցինք մեկնաբանել հանձնաժողովի ընտրությունը, գո՞հ է արդյունքներից։ «Ես ի՞նչ մեկնաբանեմ․ մարդիկ հավաքվել, այդպես են որոշել»,- ասաց նա։ Իր կարծիքով՝ հանձնաժողովի որոշման վրա որեւէ ազդեցություն ունեցե՞լ է այն հանգամանքը, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպան է եղել։ Ալումյանը պատասխանեց․ «Ես հարցազրույցի ընթացքից նման բան չնկատեցի, ես 2 ժամվա ընթացքում այդպիսի բան չեմ նկատել»։ Ալումյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե նշված 3 թեկնածուներից, իր կարծիքով, ՄԻԵԴ-ն ո՞ւմ կընտրի։ «Ես չեմ կարող նույնիսկ ենթադրել, թե ում կընտրի, բայց իրենցից 2-ին բավականին լավ գիտեմ, եւ իմ իմացած 2-ից ով էլ ընտրվի, ես ուրախ կլինեմ։ Չեմ ասում՝ ովքեր են, որ 3-րդին չնեղացնեմ, որովհետեւ 3-րդին չեմ ճանաչում»,- ասաց Ալումյանը։

Զրուցեցինք նաեւ ԵՊՀ դասախոս Աննա Մարգարյանի հետ, ով 2019 թվականին ԲԴԽ գիտնական անդամի թեկնածու էր, սակայն Ազգային ժողովը նրան չընտրեց։ Նրա թեկնածությունն այն ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունն էր առաջադրել: Միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էր հայտարարել, որ դեմ է քվեարկելու: «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ էր, ընտրության արդյունքները, սակայն, Աննա Մարգարյանի օգտին չէին, եւ նա չընտրվեց: Ընտրվելու համար 80 կողմը բավարար էր, իշխող խմբակցությունից ավելի քան երկու տասնյակ պատգամավոր նիստին չէր մասնակցել, այսինքն՝ ՔՊ-ականներն առաջադրել էին, սակայն չեկան-չընտրեցին։ Աննա Մարգարյանին հարցրինք՝ ինչո՞ւ իշխանություններն իրեն չեն առաջադրում-ընտրում։ «Հարցերն ուղղեք իրենց, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, չեմ կարող ասել, իրենց ելույթները չեմ լսել, հանձնաժողովը պետք է գնահատի»,- պատասխանեց Մարգարյանը՝ հավելելով․ «Պարզապես հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ սկզբունքով են միավորները շնորհվել»»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըԹարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլըԷրդողանը հայտնել է Թուրքիայում բորսայական ճգնաժամի գործով 136 ձերբակալության մասինNvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՈսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոսՇատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Պեսկով. Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակըԻրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում ենՊուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներՄոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողըՀորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածրՓողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ) Ֆոն դեր Լայենը դեռ հույս ունի բռնագրավել ռուսական ակտիվներըՀորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորածՌուբիոն և Դմիտրիևը զրուցել են Շենժենում՝ ընդունելությունից առաջՂրիմի կամրջին հարված, Մոսկվային նոր մեղադրանքներ․ ԵՄ-ն 45 միլիարդ է առաջարկում ԿիևինՊատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասումԱրա՛, գյոզալ Ավստրալիան թողել, գնացել են Ադրբեջանի հետ խաղաղության, սրանց խելքին աշեցեք. Փաշինյան (տեսանյութ) 4,5 տրիլիոն ռուբլու պակասուրդ․ Ռուսաստանի բյուջեի նոր թվերըԱԽՏՀ-ի առաջնորդները հանդիսավոր ընդունելությանը կնստեն մեկ սեղանի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարանՀարվածներ էներգետիկային․ Ուկրաինան սահմանափակում է նաև գործարանների հոսանքըՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններԱնձնագիր ունենալը պարտադի՞ր է․ ո՞ր դեպքում է բավարար նույնականացման քարտը (տեսանյութ) Ռուսաստանն ավելի շատ նավթ է արտահանում, բայց եկամուտը նվազում էԴեմոկրատ Մերի Պելտոլան հաղթում է Ալյասկայի՝ Սենատում տեղի համար ընտրություններում
Ամենադիտված