Քենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարը
ՀասարակությունՔենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել ռազմական ուղղաթիռի կործանումից հետո, որում գտնվել է Քենիայի պաշտպանության ուժերի ղեկավար Ֆրենսիս Օգոլլան և ևս յոթ զինվորական, կործանման պատճառները հետաքննվում են, հայտնում է Citizen TV-ն։
«Վթարի պատճառները դեռ պարզված չեն։ Նախագահ Ուիլյամ Ռուտոն այս պահին Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրում»,- հայտնում է հեռուստաալիքը։