Փաշինյանը չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների
ՀասարակությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերքաբերում՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ չի պատրաստվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել Ադրբեջանի հետ սահմանազատման հնարավոր գործընթացից առաջ:
«Էն, ինչ մենք անում ենք, աշխարհաքաղաքական գլոբալ իրադրությունների փոփոխությանը մեր արձագանքն ա։ Կարանք ընտրություններ անենք մյուս ամիս, էդ ընտրություններից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմ սկսվի, որը մեր իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն կունենա»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ իրենց նախընտրական ծրագրում չկա մի կետ, որի հետևից չեն գնացել մինչև վերջ։