Պենտագոնի ղեկավարը հայտնել է, թե ինչ է Ուկրաինան խնդրել ԱՄՆ–ից
ՔաղաքականՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Կիևը խնդրել է ԱՄՆ-ին չկռվել Ուկրաինայի համար, այլ միայն օգնել ապահովել իր անվտանգությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ուկրաինացիները մեզ չեն խնդրել կռվել իրենց համար։ Նրանք պարզապես անվտանգության հետ կապված օգնություն են խնդրում»,- ասել է Օսթինը։
Ապրիլի 9-ին ԱՄՆ պաշտպանության նախարարը խոստովանեց, որ եթե ինքը լիներ Ռուսաստանի փոխարեն, չէր ցանկանա, որ Ուկրաինան անդամակցեր ՆԱՏՕ-ին։