Իսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ
ՔաղաքականԻսրայելը դիտարկել է ապրիլի 15-ի երեկոյան Իրանին պատասխան հարված հասցնելու հնարավորությունը, սակայն որոշել է հետաձգել հարձակումը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։
Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ Իսրայելն իր որոշման մասին տեղեկացրել է ԱՄՆ-ին։ «Մենք չգիտենք, թե ինչ պատճառով և որքանով դա կարող էր մոտ լինել իրական հարձակմանը», - հրատարակությանը ասել է ամերիկացի պաշտոնյան: