Քորթնի Քարդաշյանը հայտնել է, որ խմում է իր կրծքի կաթը
Հասարակություն
Ամերիկացի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը սոցիալական ցանցերում հայտնել է, որ խմում է իր կրծքի կաթը։ Բժիշկները կոչ են արել չհետևել աստղի օրինակին, քանի որ բուժման ոչ ստանդարտ մեթոդն անօգուտ է, իսկ որոշ դեպքերում նույնիսկ վտանգավոր, գրում է HuffPost-ը։
Instagram-ում 44-ամյա հայտնին խոստովանել է, որ փորձել է դեղորայքի փոխարեն կրծքի կաթ խմել։ «Ես հենց նոր մի բաժակ կրծքի կաթ խմեցի, քանի որ հիվանդացել եմ: Բարի գիշեր», - գրել է Քարդաշյանը։
Մանկական գաստրոէնտերոլոգ Արիկ Ալփերը մրսածության բուժման եւ կանխարգելման այս մեթոդն անվանել է անօգուտ, թեեւ հայտնի է ժողովրդական բժշկության մեջ։ «Կրծքի կաթը պարունակում է հակամարմիններ, որոնք օգնում են պայքարել վիրուսների դեմ, սակայն մեծահասակն ունի բավականաչափ սեփական իմունոգոլոբուլիններ և լրացուցիչ պետք չէ»,- ասել է բժիշկը։
Մանկաբարձ-գինեկոլոգ Քրիստին Գրևեսն ասել է, որ խորհուրդ չի տա խմել կրծքի կաթ, քանի որ դրա օգտակարության մասին համոզիչ ապացույցներ չկան։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան