Արամ Վարդևանյանը միացել է Սամվել Վարդանյանի փաստաբանական խմբին
ՔաղաքականՓաստաբան Արամ Վարդևանյանը միացել է Սամվել Վարդանյանի փաստաբանական խմբին եւ նրա շահերի պաշտպությունը կիրականացնի Ռուբեն Մելիքյանի եւ Վարազդատ Հարությունյանի հետ միասին։
Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է դատական առաջին նիստը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթի» դատարանում։
Դատարանի առջև հավաքվել են մեծ թվով մարդիկ՝ ի աջակցություն Սամվել Վարդանյանի։
Հիշեցնենք նաև, որ մի շարք քաղաքական ուժեր, հասարակական նախաձեռնություններ, շարժումներ հանդես են եկել հայտարարություններով՝ ի պաշտպանություն Սամվել Վարդանյանի և դատապարտել իրավապահ համակարգի գործողություններն ու հետապնդումները։