Խաղաղապահների դուրսբերումը ՀՀ ղեկավարի կողմից ԼՂ–ն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետևանք է. Կարասին
ՀասարակությունՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի կազմում ճանաչելու տրամաբանական հետևանքն է։
«Կարծում եմ, որ դա Լեռնային Ղարաբաղը Հայաստանի ղեկավարի կողմից Ադրբեջանի կազմում ճանաչելու միանգամայն տրամաբանական հետևանք է»,- ասել է Կարասինը «Ինտերֆաքս»-ին։
«Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի բերանով Ղարաբաղի հարցի լուծումից հետո, ով ասում էր, որ դա Ադրբեջանի տարածքն է, մեր խաղաղապահների ներկայության հարցը լուծվել է Ադրբեջանի ղեկավարության հետ անմիջական շփման ընթացքում։ Եվ որոշվել է նրանց աստիճանաբար դուրս բերել այնտեղից»,- նշել է նա։