Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. Հաջիև
Արտակարգ ՊատահարԱդրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Արցախի տարածքից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին որոշումը կայացվել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
«Երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանն ու Ռուսաստանը համապատասխան միջոցներ են ձեռնարկում այդ որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը ադրբեջանական պետական «ԱզերԹաջ» գործակալությանը տված հարցազրույցում։