Չեռնիգովում Ռուսաստանի հրթիռային հարվածից զոհերի թիվը հասել է 14-ի (լուսանկարներ)
ՀասարակությունՉեռնիգովում Ռուսաստանի հրթիռային հարվածից արդեն 14 զոհ կա։ Այս մասին ասել է Չեռնիգովի քաղաքապետ Ալեքսանդր Լոմակոն, գրում են տելեգրամյան ալիքները։
Տուժել է 61 մարդ։ Վնաս է պատճառվել 16 բնակելի շենքի։
Բնակարաններում որոնողական աշխատանքներն ու փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ինչպես հայտնել ենք, այսօր՝ ապրիլի 17-ին, ռուս զինվորականները երեք հրթիռներով հարձակվել են Չեռնիգովի վրա։ Ռուսաստանը հարվածել է քաղաքացիական և սոցիալական ենթակառուցվածքներին։