WhatsApp-ը նոր գործառույթ ունի
Սպորտ
Հայտնի WhatsApp մեսենջերը ստացել է նոր թարմացում՝ երեք «ֆիլտրերով», որոնք կարող են օգնել օգտատերերին գտնել անհրաժեշտ նամակագրությունն ավելի արագ և հարմարավետ։
Ընկերության պաշտոնական բլոգում նշվում է, որ թարմացման շրջանակներում երեք «ֆիլտր» է ավելացվել՝ «Բոլորը», «Չընթերցվածները» և «Խմբերը», և դրանք կարող են օգնել օգտատերերին գտնել կոնկրետ հաղորդագրություններ կամ նամակագրություններ:
«Բոլոր» զտիչն օգտագործելիս օգտատերը կտեսնի իր խոսակցությունների ամբողջական ցանկը: Ընտրելով «Չընթերցված» տարբերակը՝ օգտատերը մուտք կունենա զրույցներ, որոնք ունեն չընթերցված հաղորդագրություններ, ինչպես նաև այն հաղորդագրությունները, որոնք նշված են՝ որպես չընթերցված:
Երրորդ զտիչը՝ «Խմբերը», կխմբավորի բոլոր խմբային զրույցները առանձին բաժնում՝ ապահովելով հարմար մուտք դեպի բոլոր խմբային նամակագրությունները։
WhatsApp-ում «ֆիլտրերի» ներդրումը ոչ միայն կբարելավի անհրաժեշտ խոսակցությունների որոնման արագությունը, այլ նաև թույլ կտա մեսենջերի ակտիվ օգտատերերին ավելի կազմակերպված կերպով վարել իրենց նամակագրությունները։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան