Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ)
ՀասարակությունԱրաբական Միացյալ Էմիրությունների ազգային օդերևութաբանական կենտրոնը գրանցել է վերջին 75 տարվա ընթացքում ամենաշատ տեղումները։ Այս մասին հայտնում է Էմիրաթի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի կլիմայական և տեղեկատվական եղանակային կայանը, 24 ժամից քիչ ժամանակում 254,8 մմ անձրև է տեղացել։
«Երկիրն իր կլիմայական պատմության մեջ բացառիկ իրադարձության ականատես է եղել»,- ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։