Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի մասին սերիալ կնկարահանվի (լուսանկարներ)
ՀասարակությունՖրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիջիթ Մակրոնի կյանքի մասին սերիալ կնկարահանվի։ Gaumont պրոդյուսերական ընկերությունը լրագրողներին հայտնել է, որ վեց դրվագից բաղկացած նախագիծը, որը վերնագրված է «Բրիջիթ, ազատ կին», կպատմի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ կյանքի տարբեր պահերի մասին։ Այս մասին գրում է BBC-ն։
Սերիալը կսկսվի զույգի ծանոթության պահից։ Բրիջիթ Մակրոնն առաջին անգամ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ նրա ավագ դպրոցում որպես ուսուցիչ աշխատելու ժամանակ։
Զույգն ամուսնացել է 2007 թվականին, երբ Մակրոնը 29 տարեկան էր, իսկ հարսնացուն՝ 54։ Բրիջիթը շարունակել է դասավանդել, բայց թողել է աշխատանքը 2015 թվականին, երբ ամուսինը մտել է քաղաքականություն և երկու տարի անց ընտրվել նախագահ։
Ֆրանսիական մամուլը Բրիջիթին անվանում է այն քիչ մարդկանցից մեկը, ում կարծիքը նախագահը միշտ լսում է։
Թե ովքեր են խաղալու նախագծի գլխավոր դերերում, դեռևս հայտնի չէ։