Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանում եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ
ԻրավունքՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանում եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ:
«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։
Թող այս Նոր տարին Հայաստանում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Անհրաժեշտ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»։