Ամերիկուհին ինքնասպանություն է գործել սեռական անհագ գրգռվածության պատճառով
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան Սփրինգհել քաղաքում ինքնասպանություն է գործել 39-ամյա ամերիկուհի Գրետհեն Մոլանենը, ով տառապում էր հազվադեպ հիվանդությամբ՝ չդադարող սեռական գրգռվածությամբ: Նյարդային լարվածությունը, որի մեջ գտնվում էր կինն արդեն 16 տարի, ստիպել է նրան ինքնասպանություն գործել: Ամերիկուհու դին հայտնաբերվել է սեփական տանը անցյալ շաբաթ:
Գրեթհեն Մոլանենը տառապում էր տանջող սեռական գրգռվածությամբ, որը թուլացնել հնարավոր էր միայն մի քանի ժամ անընդմեջ ինքնաբավարարամբ, սակայն հանգստությունը տևում էր ընդամենը մի քանի րոպե, իսկ հետո անհագ սեքսուալ ցանկությունը նորից թափ էր հավաքում: Կինը կարող էր 50 անգամ անընդմեջ հեշտանք ապրել, իսկ դա սարսափելի ֆիզիկական և հոգեբանական ճնշում է մարդու համար. գրում է The Daily Mail-ը: Բոլորովին վերջերս կինը լրագրողներին պատմել էր իր դժբախտության մասին, իսկ հոդվածը հրապարակվել էր Tampa Bay Times կայքում նոյեմբերի 30-ին. հոդվածի՝ կայքում հայտնվելու հաջորդ օրը Գրեթհենն ինքնասպանություն էր գործել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում