Financial Times. Սաակաշվիլին մեղադրել է Իվանիշվիլիին իր կողմնակիցների ձերբակալության մեջ
Վրաստան
Financial Times-ը գրում է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է արել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին դադարեցնել առճակատումը նախագահի կողմնակիցների հետ, քանի որ հակառակ դեպքում Վրաստանի արևմտյան դաշնակիցները կարող են կորցնել համբերությունը, և երկիրը կհայտնվի Ռուսաստանի հետ դեմ առ դեմ: Financial Times-ին տված հարցազրույցում Սաակաշվիլին մեղադրել է Իվանիշվիլիին իր տասնյակ կողմնակիցների ձերբակալության մեջ: Վրաստանի նախագահն ասել է, որ պատրաստ է փոխանցել Իվանիշվիլիին ներքին քաղաքականության վերահսկողությունը և զբաղվել միայն արտաքին քաղաքականությամբ մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ 2013 թվականը:
Սակայն, ինչպես նշում է պարբերականը, Իվանիշվիլիի ներկայացուցիչն արդեն հարցականի տակ է դրել Սաակաշվիլիի առաջարկի անկեղծությունը, հայտարարելով, որ վարչապետը կասկածում է Սաակաշվիլիի՝ նոր կառավարության հետ համագործակցության հեռանկարների վրա: Վրաստանի նախագահի կողմնակիցների ձերբակալությունները միջազգային հանրությանն անհարմար վիճակի մեջ են դնում. գրում է Financial Times-ը:
Վաշինգտոնն ու Բրյուսելը կցանկանաին, որ երկիրը շարունակեր իր արևմտամետ ուղին, սակայն միևնույն ժամանակ հասկանում են, որ Վրաստանում, շատերի կարծիքով, նախկին իշխանություններն օգտագործում էին իրավական համակարգը քաղաքական նպատակներով, և այդ մարդիկ ցանկանում են, որ արդարությունը վերականգնվի:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում