ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ) Կիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) 

Մշակել «ճանապարհային քարտեզ» ներքին դավաճաններից և արտաքին գործակալներից ազատվելու համար․ կոչ Եվրոպայից

Քաղաքական

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ԿՈՉԸ

Վա՜յ է՛ն ազգին, որ աշխարքումս անտեր ա, 
Վա՜յ է՛ն երկրին, որ թշնամու գերի ա, 
Վա՜յ է՛ն խալխին, որ ինքն իր կյանքն, աշխարքը 
Չի՛ պահպանիլ ու հարամու ձեռ կտա։ 
Խաչատուր Աբովյան 

Մենք հայտնվել ենք հայրենիքի համար դժվար շրջանում: 
Արձանագրում ենք. 
– իրավիճակն աշխարհում մոտ է կրիտիկականի, և մեր աչքի առաջ փլուզվում են համաշխարհային քաղաքական և տնտեսական համակարգի անսասան հիմքերը,
 – հանգուցային աշխարհաքաղաքական կետերում աճում է լարվածությունը՝ մի շարք ռեգիոններում հանգեցնելով բաց ռազմական բախումների, 
– ինչպես հարյուր տարի առաջ՝ հայ ժողովուրդը համաշխարհային հասարակությունների էպիկենտրոնում է, ենթարկվում է հրեշավոր արտաքին ճնշման, վտանգի և կրկնվող ցեղասպանության ռիսկի, 
– Հայաստանի իշխանությունները երկիրը տանում են գաղութացման՝ պետականության կորստի ճանապարհով: Վերջին իրադարձությունները Արցախում, Ադրբեջանի անպատասխան ահաբեկչական ագրեսիան Սյունիքի և Գեղարունիքի հայկական մարզերի ուղղությամբ, ցույց են տալիս հայաստանյան իշխանության անկարողությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։
    • Հայաստանն ինքնիշխանություն չունի: Չկա ինքնիշխանությունն ապահովելու որևէ միջոց՝ ոչ գաղափարախոսություն, ոչ ռեսուրսներ, ոչ տեխնոլոգիաներ, ոչ մարտունակ բանակ և, նաև, իշխանության մեջ անկախ և ուժեղ քաղաքական գործիչներ։ Անկախության կորուստը անխուսափելիորեն կհանգեցնի մեր պատմական Հայրենիքի՝ Հայաստանի կործանմանը: 
Այս իրավիճակում հասկանում ենք, որ՝
– ապազգային, ըստ էության, Հայաստանի կառավարության վախկոտությամբ ու ոչ պրոֆեսիոնալիզմով թելադրված դավաճան քաղաքականությունը, ինչպես նաև իշխանությունների կախվածությունը օտար հովանավորներից և օլիգարխիկ կլաներից ժողովրդին տանուն է մի ողբերգությունից մյուսը: Ոչ ինքիշխան կառավարության լիբերալ-արևմտյան քաղաքականությունը քայքայում է Հայաստանի ինքնիշխանության հիմքերը: Այն, ըստ էության, գաղութային է: Հայաստանը գնում է Արևմտյան Ադրբեջան դառնալու ուղղությամբ: Սկզբում Արցախը, հետո Զանգեզուրը, հետո՝ ամբողջ Հայաստանը: Հայաստանի իշխանությունները ոչ միայն դավաճանեցին, այլև վաճառեցին իրենց երկիրն ու ժողովրդին: Վաճառեցին առասպելական արևմտյան պաշտպանության խոստումների դիմաց: Առաջին անգամ երկիրը հասցրեցին պետականությունը կորցնելու աստիճանի: Սպառնալիք է հենց երկրի գոյության նկատմամբ: 
Գիտակցում ենք, որ՝
– այսուհետ հայ ժողովուրդը չի կարող թույլ տալ զոհաբերել իր զավակներին՝ գնալով անհետացման ու չգոյության ուղղությամբ,
 – Արցախը Հայաստանի մահացու վերքն է, որը պահանջում է շտապ բուժում, 
– թուրք-ադրբեջանական տանդեմի հետ նոր պատերազմ չի կարելի թույլ տալ, բայց եթե պատերազմը սկսվի, Հայաստանի պարտությունը պետք է բացառել,
 – հայերի արտագաղթը Արցախից ծանր նախատինք է բոլոր դրա հետ առնչվողների համար: Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, եկեղեցիներն ու նախնիների գերեզմանները Արցախում: Հայաստանին խոստացել են, որ Արևմուտքը կօգնի, բայց այս առասպելը հերթական անգամ պայթեց: Ֆրանսիայի ներկայացուցիչը բացահայտ հայտարարեց, որ նրանք չեն ճանաչում Արցախը: 
– «Ղարաբաղյան հարցը» չի կարելի փակված համարել: Անհրաժեշտ է փախստականներին վերադարձնել իրենց տներ, ազատ արձակել բոլոր գերիներին՝ այդ թվում գերեվարվածներին և Արցախի կալանավորված առաջնորդներին, ապահովել հայկական կրոնական և մշակութային հուշարձանների պահպանումը: Դադարեցնել Հայաստանի Հանրապետությունում փախստականներին քաղաքացիությունից և քաղաքացիական իրավունքներից զրկելու պրակտիկան:
Խստորեն դատապարտում ենք Հայ Առաքելական Եկեղեցին արատավորելու և նվաստացնելու արշավը: Փոքր քրիստոնյա Հայաստանը կմնա տարածաշրջանի վերջին բաստիոնը: Բայց իշխանությունները իրենք են քանդում այն: Նեռի իշխանությունը կհանգեցնի ժողովրդի անխուսափելի ողբերգության: Մեր եկեղեցին համախմբող ուժ է, հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային կոդի կրողը: Աշխարհի հնագույն եկեղեցու պատմությունը զրպարտելու փորձերը, նրա գործունեությունը դադարեցնելու սպառնալիքները, արհամարհանքն ու խոչնդոտները վկայում են իշխանությունների բարոյական կերպարի անկման մասին:
Հայաստանի «ապաքրիստոնեացումը» հանցագործություն է հայ ժողովրդի դեմ: 
Կոչ ենք անում աշխարհի բոլոր հայերին` դեմ արտահայտվել Հայ Առաքելական Եկեղեցու կյանքին կառավարության կողմից կոպիտ միջամտությանը, ինչպես նաև հոգևորականների վրա ճնշումներին: 
Կոչ ենք անում համայն հայությանը՝
– մի կողմ թողնել ներքին կռիվն ու դեմագոգիան և այս վճռական պահին իրենց մտքերն ու գործողությունները նվիրել Հայաստանին, 
– մշակել և իրականացնել մեխանիզմներ հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու և հայկական պետության համախմբման համար ազգային նպատակների և խնդիրների շուրջ,
– մշակել «ճանապարհային քարտեզ» ներքին դավաճաններից և արտաքին գործակալներից ազատվելու համար և դաշնակիցների հետ ուղիղ ու համապարփակ երկխոսության ուղիներ ձևավորել։

Ողջունելով Հայաստանում գործող բազմաթիվ կուսակցությունների, շարժումների, հ/կ֊ների և անհատների կարծիքները նախկին ու ներկա իշխանությունների ազդեցության տիրույթից դուրս իրական անկախ 3֊րդ ուժ ձևավորելու անհրաժեշտության վերաբերյալ` առաջարկում ենք ձևավորել նոր ազգային հայրենասիրական միավորում, լայն կոնսոլիդացիայի ձևաչափով։ Բոլոր ազգային հայրենասիրական ուժերը, հասարակական միավորումները կուսակցություններն ու անհատները, որոնք սիրում են Հայրենիքը, հոգնել են կեղծիքից ու ստից, որոնք դեմ են դավաճանությանը, զզվել են իշխանավորների թուլամտությունից, լկտիությունից, քմահաճ բռնապետական կեցվածքից, ովքեր հավատում են սեփական ուժերին, հավատում են միասնությանն ու հաղթանակին և պատրաստ են ստանձնել վաղվա օրվա համար պատասխանատվություն, պետք է ոտքի կանգնեն ու միանան։ 

Չկատարված խոստումները, մեր հազարավոր հայրենակիցների զոհաբերությունը, տարածքների կորուստը, կապիտուլացիան, չդադարող պարտությունները, տկար կառավարումը, սպառնալիքներով հղի արտաքին քաղաքականությունը, ինքնիրավչությունն ու կորուպցիան, սուտը, հասարակության բարոյահոգեբանական անկումը, ազգային գիտակցության դեգրադացումը, հուսալքությունն ու անելանելիության զգացումը, պատճառ են դարձել անհապաղ համախմբվելու բոլոր գիտակից, իսկական ազգային և քաղաքակրթական արժեքներ ունեցող մարդկանց համար, որոնք չեն պատրաստվում վերջնականապես կործանվել` դառնալով խաղալիք տեղական և տարածաշրջանային օտարերկրյա շահառուների ձեռքում։ Հարկավոր է ստեղծել բնականոն կերպով, ինքնուրույն ձևավորվող միաբանություն, որը պատրաստ և ունակ կլինի դիմադրելու, կանգնեցնելու երկրի քայքայման գործընթացը, վերացնելու ներազգային ատելությունն ու պառակտումը և թույլ չտալու խլել մեզանից մեր տունը, օրրանը, Հայրենիքը... Մեր ձգտումն է՝ վերակենդանացնել հասարակության միաբանվելու, իրավական և սոցիալական արդարության համար պայքարելու, արժանապատիվ կյանք կառուցելու և ազգային ու պետական արժանապատվություն վերականգնելու ունակությունը։ Կարևորում ենք անհապաղ կերպով Հայաստանում նախկին ու ներկա իշխանությունների ազդեցության տիրույթից դուրս գտնվող բոլոր թանկ ու հոգեհարազատ անհատների և ուժերի միավորմամբ 3֊րդ ուժի ձևավորման անհրաժեշտությունն ու պատրաստակամ ենք աջակցելու բոլոր հնարավոր միջոցներով, մարդկային ու նյութական ռեսուրսներով, գաղափարապես ու հայրենանվեր ոգու ողջ էությամբ։
Աստված օգնի և պահպանի Հայրենիքի նվիրյալներին։

Եվրոպայի հայկական միությունների ֆորում 

ՀԳ․ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը ստեղծվել է 1998 թվականին։ Նրա նախագահը Սլովակիայում ապրող Աշոտ Գրիգորյանն է։ Ֆորումը տարբեր ժամանակներում տարբեր հայտարարություններով է հանդես եկել․ Վարդան Օսկանյանի հետապնդումը դադարեցնելու կոչից մինչեւ Եվրատեսիլում մեր երգի ընտրություն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերը
Ամենադիտված