Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է պատժի մեղավորներին. Ալիև
Արտաքին Քաղաքական«Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է պատժի մեղավորներին»,- Բաքվում անցկացվող «Անհայտ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է APA-ն։
«Եթե Հայաստանն իսկապես ուզում է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, պետք է դատապարտի ադրբեջանցիների նկատմամբ իրականացված վայրագությունները և պատժի մեղավորներին։ Սա կարող է նաև դառնալ երկու երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը»,- հայտարարել է Ալիևը: