Շուշիում Ադրբեջանը թանգարան է կառուցել, Ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում՝ մզկիթ
ՔաղաքականMonument Watch-ը ահազանգում է․ Սույն թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի, ներկա է գտնվել «Դրոշի հրապարակի» բացմանը, որը կառուցվել է դեռևս 2021 թվականին՝ Ադրբեջանի կողմից ոչնչացված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի վայրում (հուշարձանի ոչնչացման վերաբերյալ տես՝ https://monumentwatch.org/hy/alerts/շուշիում-հայոց-ցեղասպանության-զոհեր/)։ Համաձայն ադրբեջանական լրատվականների տարածած տեղեկատվության՝ «Դրոշի հրապարակի» մոտ կառուցվելու է նաև «հաղթանակի թանգարանը»՝ նվիրված 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակին (https://t.me/bez_tor/53964?single&fbclid=IwY2xjawFbylNleHRuA2FlbQIxMAABHS5HBXTvESAr_Tvb1JDrtknxjGmekuRRMrM2RDYBySleYIBW2NBwlt2yAA_aem_GxfnM4y_QtPUnXkLAFZuxQ): Նշենք, որ այստեղ է կառուցվում նաև Ադրբեջանի ‹‹հաղթանակը›› մատնանշող Շուշիի նոր մզկիթը, որի հիմնարկեքը կատարվել էր դեռևս 2021 թվականի մայիսին Ադրբեջանի նախագահի կողմից (https://www.youtube.com/watch?v=sAXPwmmIqmQ):
44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը Շուշիի քաղաքի գրավմանը տալիս է առանձնահատուկ տեղ՝ որպես ‹‹Ղարաբաղի ազատագրման համար պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշ››: Ուստի Շուշի քաղաքի բարձրադիր կետում կառուցվելիք այս երեք համալիրներին տրվում է առանձնահատուկ նշանակություն: Այս երեք կառույցները՝ հատկապես մզկիթը և թանգարանը իրենց մեջ խորհրդանշում են հայկական Արցախի ոչնչացումը, հայության էթնիկ զտումները: