Բացվել է «Ոգեղեն իրեր, հավերժացած պատկերներ. Մատենադարանի և Մայր Աթոռի գանձերը» ցուցադրություն
ՀասարակությունՄաշտոցյան Մատենադարանում բացվել է «Ոգեղեն իրեր, հավերժացած պատկերներ. Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձերը» խորագրով ցուցադրություն։
Ցուցադրությանը ներկայացված են Մատենադարանում պահվող ապակե նեգատիվներ և դրանցից առաջին անգամ արտատպված լուսանկարներ, որոնք ունեն բացառիկ պատմական ու ազգագրական նշանակություն։ Ըստ լուսանկարների ընտրվել են նաև ցուցանմուշներ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի թանգարաններից, Հայաստանի պատմության թանգարանից և Հայաստանի ազգային պատկերասրահից։
Ցուցադրության նմուշներից շատերը հանրությանն են ներկայացվում առաջին անգամ:
Բացման արարողությանը ներկա են եղել հոգևոր դասի ներկայացուցիչներ, մասնակից թանգարանների ղեկավարներ և մշակութային գործի
չներ: