69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարին Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան Վերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը» Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին 5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը 78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է Արզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջ Միզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով «Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկում Երկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից 

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

Հասարակություն

Սեպտեմբերի 22-ից 27-ը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ կատարած այցի ընթացքում։

Նյույորքյան այցի ընթացքում Աննա Հակոբյանը, «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, մի շարք այցեր ու հանդիպումներ է ունեցել, որի ընթացքում ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը։

Սեպտեմբերի 22-ին, Աննա Հակոբյանը մասնակցել է «Women Political Leaders» համաշխարհային ցանցի՝ «Երկխոսության ձևավորում ՄԱԿ 79-րդ Գլխավոր ասամբլեայում» խորագրով ֆորումի՝ «Ներկայացուցչությունը կարևոր է» ամենամյա ընդունելությանը։ Աննա Հակոբյանը և Թալին Թօփալաքեանը ընդունելության ընթացքում մի շարք կարճ շփումներ են ունեցել տարբեր երկրներից ժամանած կին քաղաքական գործիչների, տարբեր միջազգային կառույցների ղեկավարների հետ, փոխանակվել են տպավորություններով։

Սեպտեմբերի 23-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ Ուկրաինայի առաջին տիկնոջ՝ Օլենա Զելենսկայի հրավերով, ներկա էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող «Securing the Future for Children: Addressing new challenges for Soft Power» խորագրով գագաթնաժողովին։

Սեպտեմբերի 24-ին Աննա Հակոբյանն ու Թալին Թօփալաքեանը նախ Նյու Ջերսիում ՄԱԿ «Unchained At Last» կազմակերպության համակարգող Հուրի Գեդելեկյանի հրավերով ջերմ հանդիպում են ունեցել ԱՄՆ-ում ակտիվ գործունեություն ծավալող հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նույն օրը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մշակութային կցորդ և սփյուռքում հայ համայնքի ակտիվ անդամ Շողակ Հովհաննիսյանն ընթրիքի սեղանի շուրջ էր հավաքել հայ համայնքի 40 ներկայացուցիչների։

Երկու հանդիպումների ժամանակ Աննա Հակոբյանն ու Թալին Թօփալաքեանը բոլորին ծանոթացրել են «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի առաքելությանը, գործունեությանը, ընթացիկ ծրագրերին։ Ջերմ և մտերմիկ միջավայրում ներկաները բարձրաձայնել են նաև իրենց հուզող հարցերը։ Աննա Հակոբյանը լսել է բոլորին, անկեղծ ու անմիջական պատասխանել հարցերին:

«Շատ ջերմ ընդունելության արժանացանք, իրականացվող ու դեռ մշակման փուլում գտնվող ծրագրերը ամերիակահայերի շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեցին։ Բոլորը դրական գնահատեցին հիմնադրամի գործունեությունը և առաջիկայում գործակցելու պատրաստակամություն հայտնեցին։ Մենք պարզեցինք, որ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներից շատերը մանրամասն չգիտեին մեր ծրագրերի մասին։ Տիկին Աննա Հակոբյանը ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է ԱՄՆ ճանաչողական այցեր կազմակերպելու հնարավորությունը, որի ընթացքում «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ ամերիկյան մշակույթին և մասնակցել վերապատրաստման տարբեր դասընթացների»,- ասել է «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։

Չնայած, որ հանդիպումները զուտ գործունեությունը ներկայացնելու բնույթ էին կրում, բոլորը, տպավորված լինելով հիմնադրամի գործունեությամբ, նվիրատվություն են կատարել՝ շեշտել է Թալին Թօփալաքեանը։

«Մենք կարողացանք ամբողջ գործունեությունը ներկայացնել մեր հայրենակիցներին և այդ ջերմ ընդունելությունը մեզ ավելի է մոտիվացնում մեծ եռանդով աշխատելու և ավարտին հասցնելու կամ կյանքի կոչելու բոլոր ծրագրերը։ Առ այսօր մենք ԱՄՆ-ից արձագանքներ ենք ստանում և հայ համայնքի ներկայացուցիչները, անգամ այն մարդիկ, որոնք ներկա չեն եղել հանդիպմանը, կապվում են մեզ հետ և մեր ծրագրերի մասին տեղեկություն են խնդրում, որպեսզի խորքային ծանոթանան և աջակցեն հիմնադրամին»,- ընդգծել է «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրենը։

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում Աննա Հակոբյանը մասնակցել է ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունից ընդունելությանը։ Վարչապետի տիկինը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների առաջին տիկինների հետ, որոնք կիսվել են իրենց գործունեությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊ
Ամենադիտված