Շարժումը հասավ մի հանգրվանի, որ մեկ հոգու քարոզչամեքենա «Հանրայինում» եթեր տրամադրվեց. Զոհրաբյան (տեսանյութ)
ՏեսանյութերՇարժումը հասավ մի հանգրվանի, որ մեկ հոգու քարոզչամեքենա «Հանրայինում» եթեր տրամադրվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
«Հանրայինը վերածվել է մեկ մարդու քարոզչամեքենայի խայտառակ տեղեկատվությամբ՝ հանրության գումարներով ժողովրդին սարքում են իդիոտ։ Սուտն ու խայտառակ տեղեկատվությունը որ հնչում է Հանրայինի եթերից ամենազարհուրելին է»,- նշեց Զոհրաբյանը։