Կառավարության նիստի օրը Փաշինյանը մեկնել է. նիստի բոլոր հարցերը չզեկուցվող են
ՔաղաքականԱյսօր կայանալու է ՀՀ Կառավարության հերթական նիստը։
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 25 հարց։
ArmLur.am-ը նկատեց, որ արդեն երրորդ անգամն է, ինչ կառավարության օրակարգում ընդգրկված հարցերը չզեկուցվող են։
Ստացվում է այնպես, որ հայ ժողովրդին հաղթանակած համարող Փաշինյանը գաղտնի է պահում, թե ի՞նչ պետք է քննարկվի կառավարությունում՝ անտեսելով այն փաստը, որ խոստացել էր թափանցիկ գործելաոճ։
Հավելենք, որ վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն և այցի շրջանակում հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ: