Էկոպարեկային ծառայությանը կուղղվի 509 միլիոն 512 հազար ՀՀ դրամ
ՀասարակությունԿառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց նախագծին, որով նախատեսվում է Շրջակա միջավայրի նախարարության «Էկոպարեկային ծառայությանն» ուղղել 509 միլիոն 512 հազար ՀՀ դրամ, ծառայության Սյունիքի մարզային վարչության տեխնիկական կարողությունների ընդլայնման նպատակով:
Այս մասին Կառավարության նիստում ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ` Տիգրան Գաբրիելյանը, հավելելով, որ դրամական միջոցներն ուղղվելու են 22 գործառնական մեքենաների ձեռք բերման, և էկոծառայությանը հատուկ կահավորանքով հագեցնելուն:
«2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ ստեղծել է Էկոպարեկային ծառայությունը, որը պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ պետական հսկողության գործառույթներ է իրականացնում 24/7 ռեժիմով նախկին 8 ժամի փոխարեն»,- ասաց Գաբրիելյանը: