Երևան-Երասխ ճանապարհին «Infinity»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունՀոկտեմբերի 3-ին՝ ժամը 09:25-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գագիկ Վ.-ն իր վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել 2 ծառ և գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։