Ալլա Պուգաչովան երգ ուներ՝ «нас бьют мы летаем», Նիկոլը ռեմիքս արեց՝ «нас бьют мы балтаем». Աշոտյան
ՔաղաքականՇատ ուրախ եմ, որ Անահիտ աստվածուհու արձանը վերադարձել է. Վստահ եմ, որ եթե Հայաստանի ղեկը հիմա փոխանցեն Անահիտի արձանի ձեռքերին, իսկ գլուխը որոշումներ կայացնի, ավելի քիչ վնաս կտա մեր երկրին, քան այսօրվա իշխանությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ի ամբիոնից ելույթին՝ Աշոտյանը նշել է. «Ալլա Պուգաչովան երգ ուներ՝ «нас бьют мы летаем», Նիկոլը ռեմիքս արեց՝ «нас бьют мы балтаем». մոտավորապես նման վիճակ էր: Պետական քարոզչական, քաղաքական, դիվանագիտական սնանկության տոտալ իրավիճակ էր։ ՄԱԿ-ում նա երբևէ նորմալ ելույթ չի ունեցել, այդ թվում՝ նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ, Արցախի խնդրով եւ այլն»։