Մտածում եմ օգնել բաժանված և միայնակ մայրերին. Անահիտ Սիմոնյան
ԺամանցԵրգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով վերջերս է որդու՝ Արմանի հետ տեղափոխվել ԱՄՆ, հայտնել է, որ պատրաստվում է կանանց խումբ ստեղծել սոցկայքերում և իր փորձով օգնել բաժանված կամ միայնակ մայրերին:
Երգչուհին նշել է, որ բազմաթիվ նամակներ է ստանում «հուսահատ ու միայնակ» կանանցից և որոշել է օգնել նրանց փոխել իրենց կյանքը, կիսվել իր փորձով և դարձնել նրանց ավելի ուժեղ։
«Բաժանված և միայնակ մայրերը, ովքեր շատ հուսահատ ու միայնակ են, ինձ գրել էին, որ իրենց մոտիվացնում եմ, առաջ գնալու ուժ եմ տալիս: Կանայք պետք է միշտ միմյանց օգնեն, մանավանդ նմանատիպ իրավիճակներում: Դրա համար ինձ մոտ միտք առաջացավ այդ խումբը ստեղծել»,– Ինստագրամի իր էջի «Story» բաժնում ասել է երգչուհին: