The Washington Post. ԱՄՆ-ի նախկին նախագահների անվտանգությունը կապահովվի ցմահ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի Կոնգրեսը դեկտեմբեր 5-ին քվեարկել է ԱՄՆ-ի նախկին նախագահների ցմահ անվտանգության ապահովման կողմ. հաղորդում է The Washington Post-ը:
Օրինագիծը, որի համաձայն՝ նախկին նախագահների երեխաների անվտանգությունը ևս ապահովվում է մինչև 16 տարեկան, ընդունվել էր բանավոր քվեարկությամբ: Կոնգրեսականները ձայների մեծամասնությամբ հաստատել են այն, դեմ ոչ ոք հանդես չի եկել: Օրինագիծն ուժի մեջ կմտնի, եթե այն հաստատի Սենատը և ստորագրի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Այդ դեպքում այն կփոխարինի 1994թ. օրենքը, ըստ որի՝ ԱՄՆ-ի նախկին ղեկավարների անվտանգությունն ապահովվում է 10 տարի շարունակ պաշտոնից հեռանալուց հետո:
Ներկա և նախկին նախագահների, փոխնախագահների, նախագահի թեկնածուների (և նրանց ընտանիքների), ինչպես նաև ԱՄՆ-ի դեսպանությունների անվտանգությամբ 1901 թվականից զբաղվում է Գաղտնի ծառայությունը:
1965 թվականին (նախագահ Ջոն Ֆ.Քենեդիի սպանությունից երկու տարի անց) Կոնգրեսը հաստատել է օրենքը նախագահների անվտանգության ցմահ ապահովման մասին, սակայն 1994-ին այդ ժամկետը սահմանափակվել էր 10 տարով նախագահի՝ պաշտոնից հեռանալուց հետո:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում