The Independent. Լույսի քաղաք Փարիզը մխրճվում է խավարի մեջ
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի էներգետիկայի, բնապահպանության և արդյունաբերության հարցերով նախարար Դելֆին Բատոն առաջարկել է 2013թ. հուլիսից գիշերային ժամերին (1:00-07:00) սահմաններում անջատել քաղաքի ներքին և արտաքին լուսավորումը: Առանց լույս կմնան, ամենայն հավանականությամբ խանութները, գրասենյակները և հասարակական այլ շինություններ, ինչպես օրինակ, հանրահայտ Louis Vuitton բուտիկը, Lido կաբարեն և նույնիսկ Ելիսեյան դաշտերը: Նման միջոցներով Ֆրանսիան փորձում է տնտեսել էներգիա և գումար:
Նախարարի առաջարկը, սակայն, առաջացրեց գործարարների բողոքը, որոնք պնդում են, որ կառավարությունն ընդհանրապես չի մտահոգվում Ֆրանսիայի տուրիստական կարգավիճակով. գրում է The Independent-ը: Նրանք կարծում են, որ նոր կանոնները լուրջ հարված են հասցնում բիզնեսին այն դեպքում, երբ երկրի տնտեսությունն անկում է ապրում և գործազրկության մակարդակը հատել է վերջին 14 տարիներին իր առավելագույն սահմանը:
Կառավարության նոր պլանը, որի վերջնական մանրամասները դեռևս ճշգրտվում են, հավանաբար Փարիզի համար կնշանակի La Ville Lumier-ի՝ «Լույսի քաղաք» պատմական տիտղոսի կորուստը: Այդ մականունը Փարիզը ստացել էր Լուսավորության դարաշրջանում փիլիսոփայական մտքերի և կրթության կենտրոն լինելու պատճառով, և շարունակում էր վստահ կրել նաև 20-րդ դարում փողոցային առատ լուսավորության շնորհիվ:
Լուսավորության կրճատումների մասին այս նախագիծն առաջ էր քաշվել դեռևս Նիկոլա Սարկոզիի օրոք, որն այժմ կյանքի են ցանկանում կոչել Ֆրանսուա Օլանդի ղեկավարած սոցիալիստները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում