Ռուսաստանում կներմուծվի քրեական պատասխանատվություն «համաձայնուկների» համար
Ռուսաստան
Ռուսաստանի հաշվիչ պալատի ներկայացուցչի մտահղացմամբ այս տարի կարող է օրենքում ամրագրվել քրեական պատասխանատվությունը խաղային մարզաձևերում համաձայնեցված խաղեր անցկացնելու համար: Հայտնում է vesti.ru–ն՝ հղում կատարելով "Спорт-Экспресс"–ին։
Պաշտոնյան արդեն դիմել է երկրի ղեկավարությանը՝ այս նորամուծությունը ուսումնասիրելու առաջարկով։ Սպորտի, տուրիզմի և երիտասարդության հարցերով նախարար Վիտալիյ Մուտկոն ընդգծել է, որ օրինագծի պատրաստմանը կկցվեն նաև էքսպերտներ ՆԳՆ–ից, Գերագույն դատարանից, Ռուսաստանի ֆուտբոլային միությունից և Ռուսաստանի օլիմպիական կոմիտեից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)