Պարզվել է մոսկովյան ռեստորաններից մեկում պայթյունի հետևանքով մահացած երկրորդ կնոջ ինքնությունը
Ռուսաստան
Պարզվել է մոսկովյան "Il Pittore" ռեստորանում պայթյունի հետևանքով մահացած երկրորդ կնոջ ինքնությունը։ Ինչպես "Ինտերֆաքսին" հաղորդել է իրավապահ մարմիններում իր ունեցած աղբյուրը, մահացածը ռեստորանի 24-ամյա աշխատակցուհի, Ղըրղզստանի քաղաքացի Տոլգոնայ Սատիբալդիևան է։
Ավելի վաղ պարզվել էր Մոսկվայի 43-ամյա բնակչուհի Ելենա Գորոխովայի ինքնությունը, ով նույնպես եղել է ռեստորանի անձնակազմից։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին նշված ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել էր 40 մարդ, այդ թվում նաև՝ մեր հայրենակիցներ։ Ներկայումս 28 հոգի գտնվում է հիվանդանոցներում, որոնցից 13-ի վիճակը ծանր է, երեքինը՝ ծայրահեղ ծանր։ Մոսկովյան իշխանությունների հաղորդմամբ՝ տուժածները կստանան փոխհատուցում 500 հազար ռուսական ռուբլու, իսկ մահացածների ընտանիքները՝ 1 մլն ռուբլու չափով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)