Daily Mail. Բամբասանքներն օգտակար են գրասենյակի աշխատանքի համար
Համաշխարհային Մամուլ
Բամբասանքներն օգտագործվում են, օրինակ, որպեսզի զգուշացնեն այն գործընկերներին, ովքեր լավ չեն կատարում իրենց պարտականությունները. գրում է Daily Mail պարբերականը:
«Շատ հաճախ լուրերի տարածումը դիտարկվում է որպես ուրիշներին մանիպուլյացիայի ենթարկելու փորձ, շահադիտական և վնասաբեր պահելաձև»,-գրում է հետազոտության հեղինակ Բիանկա Բերշման Ամստերդամի համալսարանից: «Սակայն մեր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բամբասանքները միշտ չէ որ նեգատիվ են, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Բամբասանքները թույլ են տալիս մարդկանց հավաքել և ստուգել ինֆորմացիան, զվարճանալ միմյանց հետ բամբասելիս, ինչպես նաև պաշտպանել սեփական թիմը»,- նշում է հոդվածագիրը:
Հետազոտության հեղինակները ցույց են տվել, որ էվոլյուցիայի ընթացքում բամբասանքերը սկսել են իրականացնել կարևոր սոցիալական դեր: «Մի մարդը չի կարող հաղթահարել արջին կամ մամոնտ որսալ, իսկ խումբը կարող է»,-բացատրում է գիտնականը: Խմբի առավելությունն ակնհայտ է, սակայն ոմանք այս կոնտեքստում կարող են իրենց պարտականությունները վատ կատարել. գրում է Բերշման: Արդյունքում մարդկային խմբերը զարգացրել են պահվածքի որոշակի ստանդարտներ, և խոսքի ուժը թույլ է տալիս մեզ զգուշացնել ուրիշներին, որ ինչ-որ մեկը խարդախություն է անում. եզրափակում է պարբերականը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում