Պուտինը չի մասնակցելու նախընտրական դեբատներին
Ռուսաստան
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով պայքարում է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար, հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել նախընտրական դեբատներին։ Այս մասին «Ինտերֆակս»–ին հաղորդել է վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Վլադիմիր Պուտինի մասնակցությունը նախընտրական քարոզարշավի հեռուստադեբատներին՝ ըստ օրենքի չի թույլատրվում, քանի որ նա դեռ կառավարության ղեկավարի պաշտոնից չի հրաժարվել և մեկնել արձակուրդի, ինչի դեպքում միայն հնարավոր է, որ նա մասնակցի քննարկումներին», – ասել է Պեսկովը։
Սակայն վարչապետի մամլո քարտուղարը ավելացրել է, որ հեռուստադեբատներին մասնակցելու վերջնական որոշումը պետք է կայացնի Վլադիմիր Պուտինը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)