Մեր կարեկցանքն ենք հայտնում Լոս Անջելեսի բնանկիչներին ու հատկապես մեր հայրենակիցներին․ Թաթոյան
ԲլոգոսֆերաԱՄՆ-ում Լոս Անջելեսի հրդեհների հետևանքներն իրապես աղետալի են` տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր անտուն մնացած մարդիկ, գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Հրդեհները հատկապես մեծ վնասներ են պատճառել մեր հայրենակիցներին` ավերելով ոչ միայն մարդկանց տներ, այլ նաև հայկական համայնքի կառույցների շենքեր: Հատկապես ցավալի էր տեսնել` ինչպես ամբողջությամբ ավերվեց Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը:
Մեր կարեկցանքն ու ցավակվություններն ենք հայտնում ԱՄՆ Լոս Անջելեսի բնանկիչներին ու հատկապես մեր հայրենակիցներին:
Աղոթում ենք, որ աղետը հնարավորինս շուտ կասեցվի»: